211652_close_icon
views-count1530 դիտում article-date 15:18 04-02-2014

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականները ընկերական հանդիպումներ կանցկացնեն

Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մայիսի 12-ից 16-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Հունիսի 21-ից 26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի նաև Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականը: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն հունիսի 22-ին և 25-ին:

Նմանատիպ նյութեր