211652_close_icon
views-count1057 դիտում article-date 18:03 15-10-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` Նիդերլանդներում

Հոկտեմբերի 13-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը համերգով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը: Համերգը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դսպանության կողմից` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական իմաստի մասին` նշելով, որ հայ ժողովրդի մշակույթի միջոցով փոխանցվում է նրա ոգին, դրսևորվում նրա վճռականությունն` ապրելու, արարելու և ավելի լավ կյանք ստեղծելու: Իր համերգի ընթացքում Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Թաթուլ Ալթունյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Արմեն Սմբատյանի գործերը, հայկական ազգային պարեր:

Նմանատիպ նյութեր