1161 դիտում
18:04 26-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում
Սեպտեմբերի 21-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցավ Բրազիլիայում Հայաստանի դեսպանության և Սան Պաուլոյում ՀՀ Պատվավոր հյուպատոսության համատեղ ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին Սան Պաոլոյի նահանգապետը, Բրազիլիայի դաշնային կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, պատգամավորներ ու սենատորներ, առաջատար կուսակցությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքային կազմակերպությունների պատասխանատուններ ու հայկական եկեղեցիների առաջնորդները:
Միջոցառուման սկսզբում Սան Պաուլոյի ռազմական ոստիկանության փողային նվագախումբը կատարեց Հայաստանի և Բրազիլիայի պետական օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով ներկաներին ողջունեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները, հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները և Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացմանն ուղղված գործընթացը:
Գեղարվեստական մասում հանդիսականների առջև ելույթ ունեցան «Երևան» պարային համույթը, բրազիլահայ հայտնի տենոր Ժորժի Դուրիանը, որի կատարմամբ հնչեցին «Էրեբունի-Երևան» երգն ու բրազիլական պոպուրիները:
Նմանատիպ նյութեր
599 դիտում
21:45 07-10-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում
1347 դիտում
23:06 15-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում
1103 դիտում
21:38 23-09-2014
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1696 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
529 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր