211652_close_icon
views-count1963 դիտում article-date 13:49 15-10-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության՝ 7, խուլիգանության 2 և խարդախության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր