211652_close_icon
views-count884 դիտում article-date 14:06 15-10-2014

«Ռեալ»-ում Կասիլյասին կարող է փոխարինել Չեխը

«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, հայտնում է Daily Express-ը: Մադրիդցիները փոխարինող են փնտրում 33-ամյա Իկեր Կասիլյասին, ով ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագիրը լրանալուց հետո մտադիր է հեռանալ իր հարազատ ակումբից: Չեխը լոնդոնյան ակումբում ներկայումս գոհ չէ իր կարգավիճակից, քանի որ զրկված է մշտական խաղային պրակտիկայից: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ում հանդես է գալիս նաև Կստա-Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, բացի այդ մադրիդյան ակումբին է պատկանում Դիեգո Լոպեսի տրանսֆերային իրավունքները: Իսպանացի դարպասապահը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Միլան»-ի կազմում:

Նմանատիպ նյութեր