«Լիվերպուլ»-ը կարող է վարձակալել Կասիլյասին
«Լիվերպուլ»-ը դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին վարձակալելու տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է express.co.uk-ը, «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ապագայում թիմի դարպասապահի դիրքում մտադիր է վստահել կոստառիկացի Կեյլոր Նավասին:
Վերջին շրջանում Կասիլյասը իր անվստահ ելույթների պատճառով հաճախակի է քննադատության է ենթարկվում սեփական թիմի երկրպագուների կողմից և ոչ միշտ է հայտնվում «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում: