703 դիտում
16:39 14-10-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է իտալացի հայագետին
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ, Ժնևի համալսարանի գրականության ֆակուլտետի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ազգությամբ իտալուհի Վալենտինա Կալցոնարիին:
Հանդիպման ընթացքում խոսվեց հայագիտական խնդիրների, մասնավորապես հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի մասին, որը կարևոր քայլ համարվեց հայագիտության զարգացման և գիտական տեղեկատվության փոխանակման դիտանկյունից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության, հայագիտական լավագույն աշխատանքների մրցույթ կազմակերպելու վերաբերյալ:
Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ. հայագետներ Մայքլ Սթոունի (Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի բաժնի ամբիոնի վարիչ) և Յոս Վայթենբերգի (Լեյդենի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի համեմատական լեզվաբանության բաժանմունքի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար) նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրից (1988 թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի և հայ գիտնականներ:
Ընկերակցության հիմնական նպատակներից է հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով խթանելը, նորագույն ուսումնասիրությունների արդյունքները ի մի բերելը և գիտական շրջանառության մեջ դնելը, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակում կազմակերպելը:
Ընկերակցությունը կապեր է ստեղծել աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մատենադարանի հետ։
Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական՝ 13-րդ համաժողովն անցկացրեց Երևանում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը:
Համաժողովը կարևորվեց նրանով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունեցավ Հայաստանում, որը նաև լավագույն առիթ էր եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
20:56 15-04-2014
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
1438 դիտում
22:11 26-04-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սիրիահայերի «Զանգակներ» երգչախմբի ղեկավար Շահե Քեշիշյանին
Այս բաժնից
829 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
922 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1189 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին