211652_close_icon

Վենգերը ներողություն է խնդրել Մոուրինյոյից

views-count2320 դիտում article-date 11:48 14-10-2014
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ներողություն է խնդրել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից: Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Չելսի» - «Արսենալ» խաղի ժամանակ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել երկու թիմերի մարզիչների միջև, որի ընթացքում Վենգերը հրել էր Մոուրինյոյին: «Կարծում եմ, որ այդ պատմությանը շատ մեծ նշանակություն են տալիս: Ես դեմ եմ, որևէ տեսակի ագրեսիայի և պետք է ներողություն խնդրեմ Մոուրինյոյից»,- Վենգերի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Նմանատիպ նյութեր