Հենրիխ Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից ավելի լավ է հասկանում խաղացողներին
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր ներկայիս թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն իր ֆուտբոլիստներից շատ բան է պահանջում: Նա շատ կոշտ մարզիչ է:
Արսեն Վենգերը ավելի ընկերական է ու հանգիստ: Նա ավելի լավ է հասկանում խաղացողներին ու նրան վիճակները:
Սրանում է կայանում Մոուրինյոյի ու Վենգերի միջև տարբերությունը», ասել է Մխիթարյանը: