«Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ համոզում են Րաֆֆի Հովհաննիսյանին լքել եռյակը. Իրավունք
«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ երեկ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թե ինչքանով է նպատակահարմար շարունակել համագործակցությունը «եռյակի» հետ այն բանից հետո, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փաստացի նվաստացրել են հանրահավաքի ժամանակ»,- գրում է «Իրավունք»-ը և հավելում.
««Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ, ձգտելով իրենց առաջնորդին համոզել, որ հարկ է անհապաղ լքել «եռյակը», դա անում էին բավական կրքոտ, ձեռքներին թափահարելով ԶԼՄ-ների այն հրապարակումները, ուր ցցված էր այդ նվաստացման պահը»:
Սակայն թերթի աղբյուրի վկայությամբ՝ Րաֆֆին հետաձգել է վճիռ կայացնելը՝ նշելով, որ ամսի 13-ը այդպիսի կարևոր գործերի համար այնքան էլ հարմար չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: