211652_close_icon
views-count782 դիտում article-date 00:00 14-10-2014

Թարգմանության դժվարությունները կամ իշխանության մեջ մենեջմենթի բացակայության մասին. Առավոտ

«Առավոտ»-ը գրում է. «Վերջերս զրուցակիցներիցս մեկն իրավացիորեն, ինձ թվում է, նկատեց, որ միջազգային «մենեջմենթ» բառը պետք չէ թարգմանել որպես «կառավարում»: Ընդհանրապես պետք չէ թարգմանել, քանի չի գտնվել ճշգրիտ բառը: Մենեջմենթում շատ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ մենեջերը չի ասում՝ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ», այլ ասում է՝ «դուք այստեղ հավաքվել եք՝ ինձնից խելացի և հմուտ մարդիկ, խնդրում եմ ինձ հուշել ահա այս խնդրի լուծումը»: Կառավարման մեջ նման վիճակը քիչ հավանական է: Համենայն դեպս Հայաստանում: Իշխելու, կառավարելու և կարգավորելու, հավանաբար Սովետից եկող սովորությունը մշտապես խանգարել է Հայաստանի բոլոր իշխանություններին կիրառել մենեջմենթի տարրեր և գնալ ռացիոնալ ճանապարհով: Որպես հետևանք, ադմինիստրացիայի հարաբերություններն իր ընդդիմախոսների հետ մշտապես անառողջ էին: Ընդդիմությունը միշտ շտապում է արտահերթ ընտրություններով գալ իշխանության՝ «երկրի կործանման» պատրվակով: Իշխանությունը մշտապես խուճապի մեջ է.« Վայ, մեր աթոռները մեզնից ուզում են խլել» և այդ համաշխարհային կանխելու ջանքերի մեջ ոչինչ չի ուզում լսել: Արդյունքում, օրինակ, խորհրդարանում փոքրամասնության ոչ մի առաջարկ չի անցնում՝ «բա մենք էլ ո՞ր օրվա իշխող-կառավարողն ենք, որ սրանց լսենք »: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր