937 դիտում
00:00 14-10-2014
Թարգմանության դժվարությունները կամ իշխանության մեջ մենեջմենթի բացակայության մասին. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է.
«Վերջերս զրուցակիցներիցս մեկն իրավացիորեն, ինձ թվում է, նկատեց, որ միջազգային «մենեջմենթ» բառը պետք չէ թարգմանել որպես «կառավարում»: Ընդհանրապես պետք չէ թարգմանել, քանի չի գտնվել ճշգրիտ բառը:
Մենեջմենթում շատ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ մենեջերը չի ասում՝ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ», այլ ասում է՝ «դուք այստեղ հավաքվել եք՝ ինձնից խելացի և հմուտ մարդիկ, խնդրում եմ ինձ հուշել ահա այս խնդրի լուծումը»:
Կառավարման մեջ նման վիճակը քիչ հավանական է: Համենայն դեպս Հայաստանում:
Իշխելու, կառավարելու և կարգավորելու, հավանաբար Սովետից եկող սովորությունը մշտապես խանգարել է Հայաստանի բոլոր իշխանություններին կիրառել մենեջմենթի տարրեր և գնալ ռացիոնալ ճանապարհով:
Որպես հետևանք, ադմինիստրացիայի հարաբերություններն իր ընդդիմախոսների հետ մշտապես անառողջ էին:
Ընդդիմությունը միշտ շտապում է արտահերթ ընտրություններով գալ իշխանության՝ «երկրի կործանման» պատրվակով: Իշխանությունը մշտապես խուճապի մեջ է.« Վայ, մեր աթոռները մեզնից ուզում են խլել» և այդ համաշխարհային կանխելու ջանքերի մեջ ոչինչ չի ուզում լսել:
Արդյունքում, օրինակ, խորհրդարանում փոքրամասնության ոչ մի առաջարկ չի անցնում՝ «բա մենք էլ ո՞ր օրվա իշխող-կառավարողն ենք, որ սրանց լսենք »:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
779 դիտում
00:00 14-10-2014
Թարգմանության դժվարությունները կամ իշխանության մեջ մենեջմենթի բացակայության մասին. Առավոտ
888 դիտում
10:04 14-10-2014
Թարգմանության դժվարությունները կամ իշխանության մեջ մենեջմենթի բացակայության մասին. Առավոտ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»