23-ամյա երիտասարդը Հալաբյան փողոցում ծեծել է ընկերուհուն
23-ամյա Վահրամ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հալաբյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքով հարվածներ է հասցրել Ալինա Մարկոսյանի դեմքին, մեկ անգամ էլ ոտքով հարվածել ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ :
Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: