ԵՄ-ն կրկին վերանայում է հոկտեմբերի վերջին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը
ТАСС-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն կրկին վերանայում է հոկտեմբերի վերջին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը: Այս մասին ասել է Ֆինլանդիայի՝ ԵՄ-ի հարցերով նախարար Լենիտա Տոյվական:
Նախարարն իր խոսքում նշել է, որ հաջորդ անգամ պատժամիջոցների գնահատականը կանցկացվի այս ամսվա վերջին, սակայն այս պահին իրավիճակը չի խոսում այն մասին, որ կարող է պատժամիջները չեղարկելու որոշում կայացվի:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայու հրադադարը բավական անվանական է, և շատ ժամանակ պետք է անցնի, որպեսզի այնտեղ խաղաղություն լինի:
Նախարարը հավելել է, որ առայժմ չկան նոր պատժամիջոցներ, և ամեն ինչ կախված է դեպքոերի զարգացման ընթացքից: