Հովիկ Աբրահամյանը՝ դրամի թուլացման եւ գների թանկացման մասին
«Կառավարությունը հետեւում է դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանկի իրավասությունների սահմաններում է»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը
Միաժամանակ նշեց, որ գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. Ինֆլյացիան 5%-ի սահմաններում է, ինչը մենք համարում ենք նորմալ», - ասաց Հովիկ Աբրահամյանը :
Խոսելով պատճառների մասին՝ ասաց, որ այն հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների հետ, սակայն իրավիճակը կարող է խորացնել հասարակության արձագանքը:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մոտ օրերս ամեն ինչ կկարգավորվի: