2254 դիտում
17:40 13-10-2014
Երևանում 53-ամյա տղամարդը սեռական ակտի անատոմիական մանրամասներով, պոռնոգրաֆիկ ամսագրեր է տարածել
53-ամյա Նիկոլայ Իվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ձեռք է բերել պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող թվով 17 հատ «Sublie M 5», «DEBAUCHES», «Fantastic», «WXTAZE», «EXTASY» տպագիր հրատարակություն հանդիսացող ամսագրեր, որոցում կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձևով մանրակրկիտ ձևով ցույց են տրվում սեռական ակտի անատոմիական, ֆիզիոլոգիական մանրամասները: Իսկ այդ ամսագրերից թվով մեկը առևտուր կատարելու եղանակով Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում ապօրինի տարածել է` վաճառել է Վաչագան Խաչատրյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
19:33 29-08-2018
Ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք. վարչապետը հանդիպել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ