2334 դիտում
16:14 13-10-2014
Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնն ու մրցանակակիրները վերադարձան հայրենիք. տեսանյութ
Սեուլում տեղի ունեցած սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան և նվաճեցին հինգ մեդալ:
Դիանա Հովհաննիսյանը /48կգ/, Գրիգոր Սահակյանը /87կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների, Սեյրան Սահակյանը /90կգ/՝ պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում գերազանց անցկացնելով բոլոր մրցելույթները հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Քանի որ մեր ոսկե և արծաթե մեդալակիրները զինծառայողներ են և ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչների, մարզաձևի երկրպագուների հետ «Զվարթնոց» օդանավակայան՝ հերոսներին դիմավորելու և առաջին շնորհավորանքները հղելու էին եկել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ զինվորական նվագախմբով, դափնեպսակով ու ծաղիկներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5040 դիտում
14:42 05-08-2019
Սևաստոպոլում փոթորիկի ժամանակ խեղդվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
2540 դիտում
10:37 19-08-2020
Բեյրութից հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, այդ թվում՝ 21 երեխա
Այս բաժնից
1654 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն
1372 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1405 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին