211652_close_icon
views-count725 դիտում article-date 11:55 13-10-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն՝ Լիոնում՝ ՀՀ հյուպատոսությունում

Հոկտեմբերի 9-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում առաջին անգամ կազմակերպվեց ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն: Միջոցառմանը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ միասին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը: Ներկա էին Ռոն-Ալպ տարածաշրջանի քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Լիոնում հավատարմագրված տարբեր երկրների գլխավոր հյուպատոսներ, ֆրանսահայ հոգևորականության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական և մշակութային հարյուրավոր գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Այնուհետև տեղի ունեցավ դեսպան Չիտեչյանի և գլխավոր հյուպատոս Սարկիսովի կողմից մի շարք ՀՀ քաղաքացիների և ֆրանսահայ անհատներին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրերի հանձնման արարողություն:

Նմանատիպ նյութեր