211652_close_icon
views-count1214 դիտում article-date 21:07 23-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում

Սեպտեմբերի 22-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Athenaeum» հանդիսությունների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերի կատարմամբ` Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` ամփոփ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի կայացման ուղին, հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ձեռքբերումներն ու հաջողությունները` շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը` անդրադառնալով նաև հունահայ համայնքի դերին տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունաստանի միջև գործակցության ամրապնդման գործում: Բազմամարդ հանդիսությանը ներկա գտնվեցին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ, խորհրդարանի «Հունաստան-Հայաստան» բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ա. Կակլամանիսը, Հունաստանի խորհրդարանի «Հունաստան-Հայաստան» բարեկամության պատգամավորական խմբի նախկին նախագահ, «Ժողովրդավար ձախեր» կուսակցության առաջնորդ Ֆ. Կուվելիսը, ԵԽԽՎ-ում Հունաստանի պատվիրակության անդամ պատգամավորներ, Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կ. Գերոնտոպուլոսը, Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների և համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միխալոսը, Ատտիկայի նահանգապետի տեղակալ Է. Կիպրիանիդուն, Աթենքի քաղաքապետի տեղակալ Ս. Սպիրոպուլուն, ինչպես նաև Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին նաև Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, միջազգային, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Բազում շնորհավորական ուղերձներ ստացվեցին մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներից, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից:

Նմանատիպ նյութեր