Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը իր առաջին տնային խաղը անցկացրեց Սերբիայի ընտրանու հետ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Երկու խաղից հետո Հայաստանի հավաքականը իր ակտիվում ունի 1 միավոր և I խմբի մրցաշարային աղյուսակում գտնվում է նախավերջին տեղում:
Դանիան ունի 4 միավոր, Ալբանիան՝ 4, Սերբիան՝ 1, իսկ Պորտուգալիան՝ 0: Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականները մեկական խաղ են անցկացրել:
[b]Հայաստան – Սերբիա՝1:1[/b]
Գոլեր՝ Արզումանյան 73՛ - Տոշիչ 90՛