Գերմանիայի հավաքականը իր պատմության ընթացքում առաջին անգամ պարտվել է Լեհաստանի ընտրանուն. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրի ամենամեծ անակընկալը գրանցվեց Լեհաստան - Գերմանիա խաղում: Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի հավաքականը Վարշավայում երկու անպատասխան գնդակ ուղարկեց աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի դարպասը:
Մինչ այդ թիմերը հանդիպել էին 18 անգամ և այդ բոլոր խաղերը ավարտվել էր ոչ ոքի հաշիվներով կամ էլ գերմանացիների հաղթանակներով:
Հարկ է նաև նշել, որ Գերմանիայի հավաքականը Եվրոպայի ընտրական փուլի շրջանակում վերջին անգամ պարտվել էր 2007 թվականին, երբ սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել էր Չեխիայի ընտրանուն:
[b]Լեհաստան – Գերմանիա՝ 2:0[/b]
Գոլեր՝ Միլիկ 51՛, Միլա 88՛