Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով
Առաջիկա օրերին սպասվում է ջերմային ռեժիմի առումով խիստ անկայուն եղանակ: Օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ են սպասվում ողջ շաբաթվա ընթացքում, տարբերությունը կարող է կազմել 2-4աստիճան, որն էական կլինի հատկապես մետեոզգայուն անձանց համար: Ջերմաստիճանի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Հոկտեմբերի 12-ին տարածքի մեծ մասում կդիտվի առանց տեղումների, Արարատյան դաշտում՝ պարզ եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի, արևելյան շրջաններում հավանական է մառախուղը:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2աստ, արևելյան հատվածում՝ 3-5աստ:
Աղբյուր՝ www.weather.am