2940 դիտում
23:39 11-10-2014
Մենք կարող ենք նվաճել Եվրո-2016-ի ուղեգիրը. Բեռնար Շալանդ
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղային մամուլի ասուլիսը:
[b]- Մեր տղաները խաղացի՞ն արծիվների պես, ինչպես երեկ էիք նշել: Եվ երկրորդ հարցը. Ֆրանսիայի դեմ թիմը լուրջ է տրամադրվելու՞:[/b]
- Այո, պաշտպանությունում խաղացին արծիվների պես: Նրանք ունենք Իվանովիչի, Կոլարովի պես ֆուտբոլիստներ, Տադիչ, Մարկովիչ, սակայն ես շատ գոհ եմ խաղից, որովհետև մեր տղաները ցույց տվեցին, որ իսկապես թիմ են: Մենք խաղացինք թիմի պես: Մարկոսի տասնմեկ մետրանոցը կարող էր վճռել խաղի ելքը: Բայց դրանից հետո մեր թիմի համար հոգեբանորեն շատ, շատ դժվար էր:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, ապա դա լուրջ խաղ է: Դա ընկերական խաղ չէ: Ֆրանսիան Ֆրանսիա է: Մենք չենք կարող այլ կերպ տրամադրվել: Ֆրանսիան խաղում է Պորտուգալիայի հետ, շատ ուժ կծախսեն, կարող է մեր դեմ նոր կազմ դուրս բերեն, բայց դա հարաբերական է: Մենք էլ կարող է նոր ֆուտբոլիստներ փորձարկենք այդ խաղում:
Իհարկե մեզ համար այսպիսի համար հեշտ չի լինի պատրաստվել հաջորդ խաղին, սակայն նորմալ է, մենք պարտավոր ենք պատրաստվել այդ խաղին: Այսօր մենք ստացանք լավ ապուր, հաջորդ խաղին էլ կարող ենք:
[b]- Մխիթարյանը Դանիայի դեմ խաղից հետո ասել էր, որ յուրաքանչյուրը պետք է առաջատարի պես լինի: Նրանց վերադարձը պետք է ուժեղացնի հավաքականը...
[/b]
- Մխիթարյանն ու Մովսիսյանը արծվի ու առյուծի պես են այս հավաքականի համար: Եթե նրանք լինեին, նրանք էլ կկռվեին խաղադաշտում: Տարբերություն չկա մյուս ֆուտբոլիստների հետ, նրանք էլ պետք է պայքարեն խաղադաշտում: Մխիթարյանը, Մովսիսյանը, նրանք շատ են ուզում խաղալ Ֆրանսիայում: Եվ մեր թիմը պայքարելու է:
[b]- Ինչի՞ շնորհիվ կարողացաք ամուր պաշտպանություն կառուցել:
[/b]
- Այպսես էի կառուցել խաղը, որովհետև պետք է փակեինք եզրերն ու միջին հատվածը: Այսօրվա խաղն էլ սցենարով նման էր Դանիայի դեմ խաղին, այնտեղ էլ Մխիթարյանը երկրորդը խփելու պահ ունեցանք, այսօր էլ: Մեր ֆուտբոլիստները խաղում են «Փյունիկում», իրենց ֆուտբոլիստները` «Չելսիում»: Մեր ֆուտբոլիստը ստանում է հազար դոլար ամսեկան, իրենց ֆուտբոլիստը` տասը հազար` շաբաթական: Նրանք ֆուտբոլիստների որակը բարձր էր, սակայն ես միևնույն է, հպարտ եմ իմ թիմով, հպարտ եմ այս տղաներով:
[b]- Մեր թիմը միայն մեկ միավոր ունի: Ի՞նչ հնարավորություն ունի մեր թիմը այս ընտրական խմբում:
[/b]
- Այո, մենք մեկ միավոր ունենք, սակայն ես վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար: Բոլորը բոլորից կարող են միավորներ խլել: Երբ վերադառնան առաջատարները, հնարավորություն կունենանք հաղթել թե տանը, թե դուրսը: Այսպիսի մտածելակերպով կարող ենք առաջ գնալ: Մեր տղաներն ունեն սիրտ, ունեն կամք, ու այս թիմով ես վստահ եմ, կարող ենք գնալ Ֆրանսիա:
Նմանատիպ նյութեր
2570 դիտում
22:34 10-10-2014
Մենք պետք է կռվենք և պայքարենք մինչև վերջ. Բեռնար Շալանդ
1135 դիտում
22:08 16-04-2014
Ես ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին.Բեռնար Շալանդ
1188 դիտում
21:55 18-04-2014
Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
1912 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2059 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1912 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել