211652_close_icon
views-count2743 դիտում article-date 15:03 11-10-2014

Հայաստան-Սերբիա. հիշեցում մարզադաշտ այցելողներին

Այսօր ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզադաշտում գործելու է հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետեր) կահավորված մուտքի նոր, էլեկտրոնային համակարգ: Խաղից երկու ժամ առաջ մարզադաշտի մուտքերը բաց են լինելու: Մարզադաշտի երկու գլխավոր՝ Վարդանանց և Չարենց փողոցների մուտքերի մոտ տեղադրված են հոսքերի բաժանիչներ: 16 բաժանիչ Վարդանանց փողոցի և 4 բաժանիչ Չարենց փողոցի մուտքի մոտ: Հայաստան -Սերբիա հանդիպման տոմսեր ձեռք բերած ֆուտբոլասերներին խնդրում ենք մարզադաշտ գալ հնարավորինս շուտ: Մեկ անգամ ևս խնդրում ենք ծանոթանալ դեպի մարզադաշտ մուտքի կանոններին: Մարզադաշտ գալուն պես մուտքերի մոտ առկա բաժանիչներով Դուք պետք է մոտենաք կարգադրիչին` ստյուարդին: Նրան պետք է ցույց տաք Ձեր տոմսը՝ արտաքին զննման համար: Երկրորդ կարգադրիչը մուտքի մոտ ձեռքերով պետք է կատարի մարմնի զննում` արգելվող պարագաներ մարզադաշտ թույլ չտալու համար: Տեղեկացնում ենք, որ արգելվում է մարզադաշտ տանել ցանկացած տեսակի զենք, զինամթերք, դյուրավառ, պայթուցիկ նյութեր, բենգալյան կրակներ, ցանկացած տեսակի շիշ, լազերներ, ծակող, կտրող գործիքներ: Տեղեկացնում ենք, որ նմանատիպ ցանկացած պարագա կարգադրիչը իրավասու է վերցնել անվերադարձ:(Ծանուցումն այն մասին, որ արգելվում է մարզադաշտ տանել արգելված պարագաներ՝ նշված է նաև տոմսի վրա: Սույն ծանուցումը, ինչպես նաև արգելված պարագաների ցանկի և դրանք կարգադրիչի կողմից անվերադարձ վերցնելու մասին հայտարարությունները ՀՖՖ պաշտոնական կայքում, համարվում են հրապարակային օֆերտա: Գնելով տոմս, Դուք հավաստում եք, որ պատշաճ ծանուցված եք: Գործողությունը բխում է 2004թ. վավերացված «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» միջազգային կոնվենցիայի դրույթներից): Տոմսի արտաքին ստուգումն ու մարմնի զննումը անցնելուց հետո Դուք պետք է մոտենաք Ձեր տոմսի վրա նշված համապատասխան տրիբունա տանող էլեկտրոնային պտտադռներին (տուրնիկետերին): Ձեր տոսմը Բար-կոդի հատվածով պետք է մոտեցնեք տուրնիկետի վրա տեղադրված սկաներին և պետք է սպասեք դրական արձագանքի: Դրական արձագանքը ստանալուց հետո տուրնիկետի պտտամասը պետք է հրեք դեպի առաջ: Չի թույլատրվում այն քաշել դեպի Ձեզ: Եթե սկաները տալիս է բացասական պատասխան, նշանակում է, որ Դուք մոտեցել եք ոչ Ձեր տոմսի վրա նշված տրիբունայի մուտքին, կամ Ձեր տոմսը վավեր չէ: Տեղեկացնում ենք, որ տոմսերը գործում են Բար-կոդերով: Վավեր են բացառապես Բար-կոդերով տոմսերը: Մեկ տոմսով մարզադաշտ կարող է մուտք գործել միայն մեկ անձ՝ անկախ տարիքից և միայն մեկ անգամ: Մարզադաշտ մուտք գործելուց և տուրնիկետերի գոտին անցնելուց հետո, մինչև խաղի ավարտը Դուք չեք կարող դուրս գալ մարզադաշտի տարածքից: Մարզադաշտ մտնելիս խնդրում ենք ուշադիր ծանոթանալ բոլոր ուղեցույցերին, որպեսզի կարողանաք ճիշտ գտնել Ձեր տոմսի վրա նշված տրիբունան և նրան համապատասխանող տուրնիկետը: Խնդրում ենք առանց տոմսերի չմոտենալ մարզադաշտի գլխավոր մուտքերի բաժանարարներին: Մարզադաշտում տեղադրված է տեսահսկման համակարգ: Ցանկացած շարժ և գործողություն նկարահանվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Հաջողություն ենք մաղթում մեր ազգային հավաքականին: [img]http://www.ffa.am/uploaded/l.php.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր