211652_close_icon
views-count2924 դիտում article-date 17:25 16-01-2015

ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ՀԻՇԵՑՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ. 2013-2014 թթ. համեմատական վիճակագրություն. տեսանյութ

2014 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3156 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 297 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4479 մարդ: 2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2824 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 316, մարմնական վնասվածք ստացել՝ 3994 մարդ: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է վրաերթի 965 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 93 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 992 մարդ: 2013 թվականին հանրապետությունում արձանագրվել էր վրաերթի 873 դեպք, որոնց հետեւանքով զոհվել էր 113, մարմնական վնասվածք ստացել՝ 856 մարդ: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի պահանջները չկատարելու հետեւանքով 2014 թվականին արձանագրվել է վրաերթի 665 դեպք, որոնց հետեւանքով 60 մարդ զոհվել է, 648-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2013 թվականին արձանագրվել է 597 վրաերթի դեպք, որոնց հետեւանքով 62 մարդ զոհվել է, 575-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր