936 դիտում
13:54 11-10-2014
Տարոն Մարգարյանն ընդունել է Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսին
Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Վիենի քաղաքապետի այցը նաև հրաշալի առիթ է երկու քաղաքների միջև գործընկերային կապեր հաստատելու համար. «Ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այս առումով Երևանն ու Վիենը ևս կարող են ունենալ որոշակի փոխգործակցություն:
Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Ընդ որում, սա արդեն իմ երրորդ այցն է Երևան, ու կարող եմ վստահաբար ասել, որ ամեն անգամ Ձեր քաղաքը տեսնում եմ ավելի բարեկարգ խնամված ու հարմարավետ: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ»,- նշել է Տիերի Կովակսը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Վիենի հայազգի երկու փոխքաղաքապետերի մասնակցությունը Երևանի տոնին ու համոզմունք է հայտնել, որ նրանք ևս իրենց նպաստը կբերեն Երևանի և Վիենի արդյունավետ համագործակցության ձևավորման հարցում:
Նմանատիպ նյութեր
646 դիտում
20:22 21-10-2023
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզ է այցելել
1259 դիտում
19:25 29-04-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
Այս բաժնից
1144 դիտում
20:20 07-10-2024
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
898 դիտում
19:59 07-10-2024
Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել
1342 դիտում
19:40 07-10-2024
Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է