12974 դիտում
11:20 11-10-2014
Մանվել Գրիգորյանին զայրացրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունը, բայց նրա արձագանքն ավելի խոսուն է
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, ով վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, զայրացրել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարության եւ սպառնալիքը, թե «պատրաստ է տասնապատիկ վրեժ լուծել» Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Հիշեցնենք, որ այդ հայտարարության տակ Ադրբեջանը նկատի ուներ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ իրենց իսկ նախաձեռնած դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումները, որոնց ժամանակ, ըստ նրանց տվյալների, շուրջ 70 զինվոր է կորցրել, եւ մինչեւ հիմա ուշքի չի եկել իրեն հասցված կործանարար հարվածից եւ շարունակում է լռել կորուստների մասին:
Մանվել Գրիգորյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով նրանց այդ եւ այն հայտարարությունը, թե իրենց զինվորներն ու սպաները, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանության նախարարի հրամանով տասնապատիկ վրեժ լուծելու թշնամուց յուրաքանչյուր զոհված եւ վիրավոր զինծառայողի համար՝ արձագանքեց. «Ես իմ արձագանքը նրանց հոխորտանքներին 25 տարի առաջ եմ տվել ու համոզված եմ, որ չեն մոռացել: Եթե նորից ուզում են այդ արձագանքը ստանան, թող փորձեն վրեժխնդիր լինել, է՛լ ավելին կստանան»:
Նմանատիպ նյութեր
907 դիտում
20:34 06-07-2023
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը