211652_close_icon

Թուրքահպատակ դրածո Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր... Արարատը մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն

views-count715 դիտում article-date 17:54 21-09-2025
Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արարատ-Մասիսը ինքնին և ինքնըստինքյան դարձել է Հայաստանի թուրքացման դեմ ինքնաբուխ պայքարի գլխավոր խորհրդանիշն ու դրոշը։ Այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ թուրքերն ու նրանց խամաճիկները փորձում են հապշտապ ջնջել հայկական ինքնությունը և քայլ առ քայլ ուծացնել հայ ժողովրդին։

Սակայն ինչպես թուրքն անընդհատ զգացել է Արարատի հայկական շունչն իր թիկունքում՝ մշտապես զգոն և կանգուն, այնպես էլ այսօր ուծացածներն են բախվում մեր սարի հոգևոր դիմադրությանը՝ առանց լիովին ըմբռնելու հայի ու Արարատի անբաժան միասնությունը։

Թուրքը՝ ո՞ւր, Արարատի հավերժ վեհությունը՝ ո՞ւր...

Թուրքահպատակ դրածո Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր...

Արարատը մեզ հետ է։ Այն մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն։

Իսկ ով այս պարզ հայկական ճշմարտությունը չի կարողանում ըմբռնել` արդեն ուծացած է, հայ չէ...

Հ.գ. Այս լուսանկարն էլ՝ իմ պատշգամբից ուղիղ ձեր էկրաններին։

 

Նմանատիպ նյութեր