211652_close_icon
views-count2053 դիտում article-date 14:44 10-10-2014

Հայ երկրպագուները օր ու գիշեր նախապատրաստվում են հավաքականի առաջիկա հանդիպումներին. ֆոտոշարք

Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Հայաստանի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Սերբիայի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 14-ին ընկերական խաղ կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ: Ֆուտբոլային տոնին պատշաճ կերպով են նախապատսրատվում Հայաստանի հավաքականի երկրպագուները: Մանսավորապես «Red Eagles» ֆան ակումբը պատրաստվում է հերթական անգամ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ: Երկրպագուները օր ու գիշեր աշխատում են հսկայական պաստառի վրա, որը փակցվելու է «Հանրապետական» մարզադաշտի հարավային տրիբունայում: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Բուլղարիա (2:1) խաղի ժամանակ «արծիվները» տպավորիչ նախաձեռնությամբ էին հանդես եկել: «Հանրապետական» մարզադաշտում բուլղարացի հռչակավոր գուշակ Վանգայի պատկերով բարձրացված պաստառով հայ ֆուտբոլասերները ազդարարել էին, որ Հայաստանի հավաքականը հաղթելու է: [img]http://sport.news.am/static/images/armenibulgaria/IMG_5581.JPG[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր