211652_close_icon
views-count26963 դիտում article-date 22:34 09-10-2014

Մինչ ոստիկանապետը վրաերթի ենթարկվածին կտեղափոխեր հիվանդանոց, նրա ենթակաները հետապնդելով վնասազերծեցին «խմած» վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի ասահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 36-ամյա Ավետիկ Ավագյանը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում` Արագածոտնի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությանբ, իր վարած ВАЗ 21011 մակնիշի 35 ԼV 456 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն` Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 36-ամյա Թեհմինե Վարդանյանին: Ինչպես Աշտարակ քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարելիս են եղել Ոստիկանության Աշտարակի բաժնի պարեկապահակային ծառայության 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար` Արսեն Ապերյանի, Մխիթար Ալեքսանյանի և Արամ Հովսեփյանի գլխավորությամբ: Վերջիններս Ոստիկանական “վիլիսով” հետապնդել են փախուստի դիմած վարորդին , ով չի ենթարկել անգամ այն ժամանակ, երբ ոստիկանները բարձրախոսով հրահանգել են` որպեսզի նա կանգ առնի: Հետապնդումը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև «փախստականը» փորձել է արդեն մեքենան վարել հետիոտնի համար նախատեսված մայթով: Այդ ժամանակ բախվել է ոստիկանական վիլիսին և, քանի որ մեքենայով չի կարողացել փախուստի դիմել` փորձել է ավտոմեքենան թողնել դեպքի վայրում և ճողոպրել: Բարեբախտաբար, դա նրան չի հաջողվել և ոստիկանները, ինչպես նաև վթարի վայր հասած ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, «հերոսին» տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավոր կնոջը հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները` Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտերի Արագածոտնի մարզի քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կետնրոն` պարզելու նրա սթափության աստիճանը: Փորձաքննությամբ պարզվել է, որ վարորրդը գտնվում է ոչ սթափ` «խմած» վիճակում: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր