Նոր BMW i3. առաջին լուսանկարները
Ճապոնական Garage Eve.ryn ընկերությունը ներկայացրել է էլեկտրական BMW i3 ավտոմեքենայի առաջին լուսանկարները:
Թյունինգապատման ոլորտում հայտնի` ընկերության փորձագետ մասնագետները, լիցքավորել են սերիական արտադրության բավարական նոր հեչբեքը և լուսանկարները տեղադրել համացանցում:
Թյունինգային փաթեթը ներառում է սպորտային թափքը, բավականին լայն` 20 դյույմանոց անվասկավառակները, նոր բամպերները, որոնք կատարելապես լրացնում են մեքենայի ագրեսիվ արտաքին տեսքը:
Փաթեթի տեխնիկական տվյալների, ինչպես նաև փաթեթի վաճառքի մասին մանրամասն տեղեկույթուններ ընկերությունը չի ներկայացնում:
Հայտնի է, որ BMW i3-ը հագեցած է 170 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, որի լիցքավորված մարտկոցը հնարավորություն է տալիս անցնելու 160 կմ ճանապարհ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: