Ծերեթելի փողոցում բախվել են կին վարորդների Nissan March-երը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծերեթելիի խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 34 VV 476 և մեկ այլ Nissan March մակնիշի 88 DD 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ վթարի վայրում հավաքվածների՝ վարորդները երիտասարդ աղջիկներ են:
Նախնական տվյալներով NISSAN MARCH մակնիշի 34VV476 պետհամարանիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 120.000 ՀՀ դրամ, իսկ NISSAN MARCH մակնիշի 88DD009 պետհամարանիշի մեքենայինը՝ 80.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, NISSAN MARCH մեքենաների [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 27.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի