Գագիկ Ծառուկյանը կայացրել է հանրահավաքին իր մասնակցության վերաբերյալ որոշումը
Ազատության հրապարակում վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին հրավիրած հանրահավաքին մասնակցելու է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանը, ինչպես միշտ, լինելու է ժողովրդի կողքին: Մյուս քաղաքական ուժերի հետ Գագիկ Ծառուկյանը լինելու է հարթակում»,- ավելացրեց Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ մինչեւ այսօր պարզ չէր՝ ԲՀԿ նախագահը մասնակցելու՞ է եռյակի հրավիրած հանրահավաքին, թե՞ ոչ: