Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ Եռյակի հանրահավաքին, թե՞ ոչ
Հոկտեմբերի 10-ին նախանշված ոչ իշխանական եռյակի հանրահավաքին մասնակցելու հետ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այս պահին դեռ հստակ տեղեկություն չունի՝ ԲՀԿ նախագահը մասնակցելու՞ է հանրահավաքին, թե՞ ոչ:
«Հավանաբար վաղը՝ օրվա վերջում, պարզ կլինի»,- ավելացրեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը: