ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Ծննդյան 60-ամյակի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Քաղաքապետի ոսկե մեդալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Հասմիկ Լեյլոյանին հանձնվել է հենց ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ: