211652_close_icon
views-count901 դիտում article-date 18:49 02-06-2014

Տարոն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի և թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարձր գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ Միքայել Պողոսյանն առանձնակի կարևորել է Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հոգածությունը և ընդգծել, որ այն իրավամբ նպաստում է մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր