1271 դիտում
13:15 09-10-2014
Օբաման վստահ է, որ իրենց կհաջողվի կանգնեցնել Էբոլա վիրուսի տարածումը երկրում
ԱՄՆ-ում Էբոլա վիրուսից գրանցված մահվան առաջին դեպքից հետո մինչև շաբաթվա վերջ սկսելու են վերահսկման հավելյալ միջոցներ ձեռնարկել երկրի օդանավակայաններում:
Դա մասնավորապես վերաբերում է Նյու Յորքի JFK և Newark, Վաշինգտոնի Dulles, Չիկագոյի O'Hare և Ատլանտայի օդանավակայաններին: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թեքսաս նահանգում Էբոլա վիրուսից մահացել է Թոմաս Էրիկ Դունկանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դրա հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ խորհրդակցություն է անցկացրել Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ և վստահություն է հայտնել, որ իրենց կհաջողվի կանգնեցնել այդ վիրուսի տարածումը: Օբաման, սակայն, դեմ է հանդես եկել Արևմտյան Աֆրիկայի հետ ավիահաղորդակցության արգելքին, ուր Էբոլա վիրուսի պատճառով մահացել է գրեթե 4000 մարդ:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
17:41 07-10-2014
ԱՀԿ-ն անխուսափելի է համարում Եվրոպայում Էբոլա վիրուսի տարածումը
1427 դիտում
11:40 16-09-2014
Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ Օբաման 3000 զինծառայող կուղարկի Արևմտյան Աֆրիկա
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը