Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածքային բաժինը անխուսափելի է համարում Եվրոպայում Էբոլա վիրուսով վարակման նոր դեպքերի ի հայտ գալը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Իսպանիայում Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հոսպիտալացվել է ևս երկու մարդ:
Այդ անձանց անունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նրանցից մեկը բուժաշխատող է, իսկ մյուսը՝ ճանապարհորդ, ով գտնվել է այն երկրներից մեկում, ուր տարածված է Էբոլա տենդը:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իսպանիայում բուժքույրը հիվանդանոցում մահացած քահանայից վարակվել է Էբոլա վիրուսով: Ավելի ուշ նրա ամուսնուն կարանտինի մեջ են պահել տեղի հիվանդանոցներից մեկում: