211652_close_icon
views-count3287 դիտում article-date 18:11 08-10-2014

Ֆրանսիական Իսի Լե Մուլինոյի փոխքաղաքապետի համար գեներալ Մանվել Գրիգորյանը մեծ եղբայր է

1988 թ-ի երկրաշարժից հետո է Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքը եւ Էջմիածինը քույր քաղաքներ դարձնելու նպատակ ձեւավորվել, երբ Ֆրանսիայի ժողովուրդը պատրաստակամություն է հայտնել օգտակար լինել հայրենակիցներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսի Լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը: Նա նշեց նաեւ, որ ի սկզբանե կարեւորվել է նաեւ կրթական եւ մշակության կապը: «Ամենամեծ նպատակներից մեկն է եղել լինել Հայաստան՝ Ֆրանսիայի մեջ եւ Ֆրանսիան՝ Էջմիածնի մեջ: Արդեն մեր համագործակցությունը 25 տարվա պատմություն ունի շնորհիվ նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի»,-ասաց նա: Նրա խոսքով, գեներալն այսօր մեր ազգային հերոսն է, իր մեծ եղբայրը՝ Սեյրան Սարոյանը, նույնպես նույն ճակատի եղբայր, իսկ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ իր ընկերը:

Նմանատիպ նյութեր