930 դիտում
14:46 08-10-2014
Սանկտ Պետերբուրգում կայացած «Թանգարան և քաղաքականություն» միջազգային գիտաժողովին Հայաստնը հանդես է եկել զեկույցով
2014 թ. սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացել է «Թանգարան և քաղաքականություն» միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Թանագարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) երեք ազգային կոմիտեները` ԻԿՕՄ Ռուսաստանը, ԻԿՕՄ Գերմանիան, ԻԿՕՄ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 300 թանգարանային մասնագետներ աշխարհի 30 երկրներից:
Գիտաժողովի պլենար նիստին ելույթ են ունեցել Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Թանգարանների միջազգային խորհրդի նախագահ Հանս Մարտին Հինզը, ԻԿՕՄ Ռուսաստանի նախագահ, Մշակույթի և արվեստի գծով ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը և թանգարանային ոլորտի ականավոր այլ գործիչներ ու մասնագետներ:
Գիտաժողովին մասնակիցները ներկայացրել են իրենց զեկույցները թեմատիկ 4 բաժիններում. «Թանգարանը և արտաքին քաղաքականությունը», «Թանգարանը և հասարակության զարգացումը», «Թանգարանը և պատմության կնճռոտ հարցերը», «Թանգարանը և ներքին քաղաքականությունը»:
Հայաստանից գիտաժողովին մասնակցել է ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի անդամ, Մատենադարանի թանգարանային համալիրի գիտացուցադրական հայեցակարգի և մոնիթորինգի մասնագետ, Մեսրոպ Մաշտոոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ Վարսիկ Սարգսյանը: Հայաստանյան մասնակիցը ընդգրկված էր «Պատմության կնճռոտ հարցերը» բաժնում և հանդես է եկել «Պատմության վերակերտումը թանգարանային տարածությունում» խորագիրը կրող զեկույցով:
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
13:50 11-12-2014
Հայաստանը մասնակցել է Թեհրանում կայացած առաջին միջազգային գիտաժողովին
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր