211652_close_icon
views-count15744 դիտում article-date 12:36 08-10-2014

Բա էլ ի՞նչ տոն առանց տաշի-տուշիի. Մանվել Գրիգորյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Բա էլ ի՞նչ տոն ու ուրախություն առանց տաշի-տուշիի»,-[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում արձագանքեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով այն մասին, թե այսօր վաղ առավոտից Էջմիածին քաղաքի 2699-ամյակին նվիրված տոնական միջոցառումն ինչպես են եզրափակելու: Գեներալը նշեց, որ ինքը անձամբ վաղ առավոտից սկսել է քաղաքի տոնը նշել ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ մեկ բաժակ սուրճի շուրջ, այնուհետ շտապել են ԵԿՄ վարչություն՝ պատանի և մյուս երկրապահներին շնորհավորելու համար: Հավելեց, որ ճիշտ է, բարձրաստիճան պաշտոնյաներից և իր ընկերներից վաղ առավոտից շնորհավորանքներ է ստանում, սակայն իրեն ամենից շատ ոգևորում են շարքային էջմիածինցիներից ստացած շնորհավորանքները, երբ քայլում է փողոցում: Էջմիածնի հրապարակում շքերթ է անցկացվել, որին ներկա է գտնվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Շքերթին մասնակցում էին պատանի երկրապահներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, մշակույթի տան սաներ, ուսանողական խորհրդի անդամներ, աշակերտներ, վարժարանի սաներ, մարզիկներ, պարային խմբերի սաներ և այլն: Այնուհետ շքերթի մասնակիցները և հյուրերը կարծես մի պահ տեղափոխվեցին այլ ժամանակաշրջան. Ցուցադրվեց գեղեցիկ բեմադրություն և կառքերով ու Հայոց գրերով հրապարակ «մտան» մեր պատմական մեծերը՝ Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը: Այժմ գեներալը հյուրասիրություն է կազմակերպել հյուրերի և քաղաքի բնակիչների համար: Օրվա վերջում տոնը կեզրափակվի մեծ համերգով և հրավառությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր