Ինչպես կասեցնել մրցակցի գրոհը կամ «թռչող» խաղակոշիկը. տեսանյութ
Բունդեսլիգայի 7-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգ» - «Աուգսբուրգ» (1:0) խաղի ժամանակ զավեշտալի դրվագ է գրանցվել: Հյուրերի կիսապաշտպան Տոբիաս Վերները մրցակցի արագ գրոհը կասեցնելու համար յուրահատուկ ձև է հայտանգործել:
Վերջինս խաղակոշիկով հարվածել է մրցակցի խաղացող Կևին Դե Բրյունեին և բնականաբար, մրցավարի կողմից զգուշացվել է դեղին քարտով: Ամենահետաքրքիրն այն է, որ իր տգեղ արարքից հետո Վերները փորձել է արդարանալ մրցավարի մոտ: