211652_close_icon
views-count832 դիտում article-date 10:37 10-11-2024

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ նրա, սկզբում ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը։

Ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։

«Նախնական տվյալներով, բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

Նմանատիպ նյութեր