Թե ինչպես Նոյերը կասեցրեց մրցակցի վտանգավոր գրոհը. տեսանյութ
Բունդեսլիգայի 14-րդ տուրի՝ «Բավարիա» - «Բայեր» (1:0) հանդիպման ժամանակ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը կասեցրել է մրցակցի բավականին հեռանկարային գրոհը: «Բայեր»-ի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն գրեթե մեն-մենակ է դուրս եկել Նոյերի առջև,սակայն գերմանացի դարպասապահը մրցակցին դիմավորել է կիսադաշտի մոտակայքում և չեզոքացրել է վտանգը: Տվյալ դրվագում «Ոսկե գնդակի» հավակնորդը իրեն դրսևորել է որպես վերջին պաշտպան: