5923 դիտում
19:13 13-03-2016
Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը ջախջախեց թուրք մրցակցին ու կպայքարի մեդալների համար
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը:
Մրցագորգ էին դուրս եկել 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը որակավորման փուլում մրցեց գերմանացի Յան Պոտերի հետ և դժվարին գոտեմարտում հաղթեց 7:6 հաշվով: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով հաղթեց բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում նա 0:8 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակել պայքարը: Սփոփիչ գոտեարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կպայքարի ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ:
80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթեց ուկրաինացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Մանկուկյանը 2:2 հաշվով զիջեց Լեհաստանը ներկայացնող Էդգար Բաբայանին, ով դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Մանուկյանին շարունակելու պայքարը: Սակայն Հայաստանի ներկայացուցիչը 0:2 հաշվով զիջեց թուրք մարզիկին սփոփիչ գոտեմարտում:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 3:0 հաշվով պարտության մատնեց չեխ մրցակցին, սակայն 1/8 եզրափակչու մրցավարների կողմանակալ որոշումները օգնեցին ռուս ըմբիշ Եվգենի Սալաևին 11:6 հաշվով հաղթել Մանուկյանին: Վերջինս լքեց մրցաշարը:
Նմանատիպ նյութեր
3371 դիտում
14:36 17-04-2016
Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց. վարկանիշային մրցաշար
1989 դիտում
19:48 17-09-2019
ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
2009 դիտում
16:15 03-08-2021
Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Այս բաժնից
2341 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3004 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2515 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում