211652_close_icon

Էբոլա վիրուսի զոհ է դարձել 1069 մարդ

views-count2163 դիտում article-date 23:58 13-08-2014
Էբոլա վիրուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1069֊ի։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոլա դողէրոցքից տուժել է 1898 մարդ, որոնցից 1015 զոհվել են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է, որ Էբոլա դողէրոցքի տարածումն իրենից միջազգային նշանակության վտանգ է ներկայացնում։

Նմանատիպ նյութեր