3892 դիտում
18:05 16-01-2014
Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին. տեսանյութ. ֆոտոշարք
Տավուշի մարզի Բերդ-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետևանքով Այգեհովիտ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:
Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:
Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջևանի ճանշինի ղեկավարը նախարարին հավաստիացրեց, որ հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին ճանապարհը կհանձնվի շահագործման:
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, և նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի։
«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ, և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցումը: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը, և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է››, - ասաց նախարարը:
Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:
Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ հատվածի հողային պաստառը:
Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջևան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը:
Մանրամասները՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
20:54 27-06-2014
Փոխվարչապետը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին
1147 դիտում
11:57 23-05-2014
Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են. տեսանյութ
3254 դիտում
20:46 03-07-2015
Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է. տեսանյութ
Այս բաժնից
778 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
682 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
580 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին