211652_close_icon
views-count6415 դիտում article-date 14:41 07-10-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Շենիկ գյուղի բնակիչ, 34-ամյա Մանուկ Աբրահամյանը Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2106 մակնիշի 34 AA 911 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղ բնակիչ, 75-ամյա Միհրան Մարտիրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մ. Մարտիրոսյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր