796 դիտում
14:38 07-10-2014
Բուլղարիան հրաժարվելու է ռուսական արտադրության մարտական ինքնաթիռներից
Բուլղարիայի իշխանությունները հրաժարվելու են ռուսական ավիացիոն տեխնիկան գործածելուց: Այս մասին գրում է բուլղարական «Տռուդ» թերթը: Պլանավորված է «ՄիԳ-21» և «ՄիԳ-29» տիպի բոլոր կործանիչները, ինչպես նաև «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները շահագործումից հանել մինչև 2020 թվականը:
Այս մասին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Վելիզար Շալամանովը, որի խոսքերով՝ անհրաժեշտ է, որ Բուլղարիան վերջ դնի ռուսական ռազմական տեխնիկայից իր կախվածությանը: Բուլղարիայի ՊՆ-ն անհրաժեշտ է համարում օտար արտադրության 8 նոր կործանիչ շուտափույթ գնելը, ինչի համար կարող է պահանջվել մոտ 300 միլիոն եվրո: Այդ գումարով կարելի է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ:
Նմանատիպ նյութեր
3312 դիտում
12:29 28-07-2016
Իռլանդական ավիաընկերությունը իր ինքնաթիռներից մեկը անվանել է Ռոնալդուի պատվին
15714 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
Այս բաժնից
1072 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1030 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1054 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն