211652_close_icon
views-count853 դիտում article-date 22:09 06-10-2014

«Լիվերպուլ»-ին հետաքրքրել է «Մայնց»-ի դարպասապահը

«Լիվերպուլ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում «Մայնց»-ի դարպասապահ Լորիս Կարիուսի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, անգլիական ակումբին գրավել է 21-ամյա խաղացողի վստահ խաղը, որը նա ցուցադրում է ընթացիկ մրցաշրջանում: Կարիուսը Գերմանիայի առաջնությունում 7 խաղի է մասնակցել և կարողացել է դրանցից 3-ում անառիկ պահել սեփական դարպասը: Տրանսֆերը կարող է կայանալ հունվարին:

Նմանատիպ նյութեր